Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 30.1 Միության անդամ Ընկերությունների իրավունքները և պարտականությունները. Միության անդամ Ընկերություններն իրավունք ունեն` ա) ցանկացած պահի ծանոթանալու Միության կանոնադրությանը, ներքին կանոններին, վերստուգիչ հանձնաժողովի և վեճեր լուծող հանձնաժողովի գործունեության կարգին. բ) ելնելով ոռոգման ջրի արդարացի բաշխման սկզբունքից և համաձայն ջրի մատակարարման պայմանագրի պայմանների` Միությունից ստանալու ոռոգման ջուր. գ) օրենքով սահմանված կարգով քվեարկության ձայնի իրավունքով ունենալու լիազորված ներկայացուցիչ Միության վարչական խորհրդում, վերստուգող և վեճեր լուծող հանձնաժողովներում. դ) քննարկման հարցեր ներկայացնելու Միության վարչական խորհրդի նիստի օրակարգ. ե) Միության կառուցվածքային մարմիններում ընտրվելու համար թեկնածուներ առաջադրելու. զ) ստանալու Միության կողմից իրենց հասցված վնասի փոխհատուցում. է) Միության անդամ Ընկերությունների միջև, Միության անդամ Ընկերությունների և Միության վարչական խորհրդի ու տնօրինության միջև Միության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը լուծելու նպատակով դիմելու վեճեր լուծող հանձնաժողովին. ը) Միության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: Միության անդամ Ընկերությունները պարտավոր են` ա) կատարել Միության կանոնադրության և վարչական խորհրդի ընդունած որոշումների պահանջները. բ) կանոնադրությամբ սահմանված ժամկետում մուծել անդամավճարները. գ) Միության հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր. դ) պատշաճ ձևով և ժամանակին վճարել ոռոգման ջրի վճարը. ե) պահպանել ոռոգման ջրի բաշխման ժամանակացույցը. զ) պահպանել Միությանը պատկանող և իրենց կողմից օգտագործվող ոռոգման համակարգը` ոռոգման համակարգի շահագործման կանոնների պահանջներին համապատասխան. է) փոխհատուցել իրենց մեղքով Միությանը հասցված վնասը. ը) Միությանը տեղեկատվություն տրամադրել իրենց սպասարկման տարածքի ոռոգման համակարգերի վերաբերյալ. թ) ոռոգման կայուն աշխատանքի ապահովման նպատակով Միությանը օրենքով սահմանված կարգով թույլատրել օգտագործել իրենց սպասարկման տարածքում գտնվող ջրատարները, հիդրոտեխնիկական կառուցվածքները. ժ) Միության աշխատողներին թույլատրել իրենց սպասարկման տարածքում կատարել ոռոգման համակարգի շահագործման և պահպանման համար անհրաժեշտ աշխատանքները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 30.1 ժա) կատարել վարչական խորհրդի որոշմամբ սահմանված այլ տեսակի վճարներ. ժբ) մասնակցել վեճեր լուծող հանձնաժողովի նիստին այն դեպքում, երբ համարվում են վեճի կողմ և տեղեկացվել են նիստի անցկացման նպատակի, տեղի ու ժամանակի մասին վեճեր լուծող հանձնաժողովի քարտուղարի կողմից. ժգ) կատարել Միության կանոնադրությամբ նախատեսված այլ պարտավորություններ: |