FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  139

«Արտահանում» մաքսային ընթացակարգի բովանդակությունը և կիրառումը.
1. «Արտահանում» մաքսային ընթացակարգը Միության ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան՝ նման ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքից դրա սահմաններից մշտապես դուրս գտնվելու համար.
2. «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Միության մաքսային տարածքից փաստացիորեն արտահանված ապրանքները կորցնում են Միության ապրանքների կարգավիճակը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Օրենսգրքի 303-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան՝ նման ապրանքները պահպանում են Միության ապրանքների կարգավիճակը.
3. «Արտահանում» մաքսային ընթացակարգի կիրառումը թույլատրվում է ստորև նշվածների նկատմամբ՝
    1) Միության մաքսային տարածքից արտահանված՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների՝ սույն Օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար. «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ՝ սույն Օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով. հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան սահմանված դեպքերում Հանձնաժողովի կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում անդամ պետությունների օրենսդրությամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար. միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ սույն Օրենսգրքի 276-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան. սույն Օրենսգրքի 303-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ Միության ապրանքների.
    2) վերամշակման արդյունքների՝ սույն Օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար.
    3) սույն Օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ կետում նշված ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  139

4. Սույն հոդվածի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ապրանքները ձևակերպվում են «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց Միության մաքսային տարածք դրանց ներմուծման.
5. Սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում նշված ապրանքները և սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում նշված՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար Միության տարածքից պետք է արտահանվեն նման ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվան հաջորդող օրվանից 1 տարին չգերազանցող ժամկետում: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել ավելի կարճ ժամկետ, որի ընթացքում նշված ապրանքները պետք է արտահանվեն Միության մաքսային տարածքից: Նշված ապրանքները Միության մաքսային տարածքից չարտահանելու դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով դրանց անվերադարձ կորստի դեպքերի, մինչև սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը, «արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է, իսկ այդ ապրանքները, սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան, արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմինների կողմից: Նշված ապրանքներն արգելանքի չեն վերցվում (չեն արգելապահվում) մաքսային մարմինների կողմից, եթե «արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության դադարման պահին դրանք գտնվում են ԱՏԳ տարածքում կամ ազատ պահեստում: