Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 235 «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգի բովանդակությունն ու կիրառումը. 1. «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան՝ Միության մաքսային տարածքից ավելի վաղ արտահանված այդպիսի ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման՝ պահպանելով ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները. 2. «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգը կիրառվում է Միության մաքսային տարածքից ավելի վաղ արտահանված ապրանքների նկատմամբ, որոնց նկատմամբ կիրառվել է՝ 1) «արտահանում» մաքսային ընթացակարգը. 2) «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը՝ այդ մաքսային ընթացակարգի գործողությունը սույն Օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան ավարտելու համար. 3) «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգը՝ այդ մաքսային ընթացակարգի գործողությունը սույն Օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ավարտելու համար. 3. «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ՝ բացառությամբ Միության մաքսային տարածքից ավելի վաղ արտահանված ապրանքների, որոնց նկատմամբ կիրառվել է «ժամանակավոր արտահանում» կամ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգերը, և որոնք սույն Օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքներն, կամ դրանց վերամշակման արդյունքներն են. 4. «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգի կիրառումը թույլատրվում է՝ 1) Միության ապրանքների նկատմամբ՝ սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կամ սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի համար. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 235 2) «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ անհատույց (երաշխիքային) վերանորոգման նպատակով Միության մաքսային տարածքից արտահանված ապրանքների վերամշակման արդյունքների նկատմամբ՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված վերամշակման արդյունքների. 5. «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգի կիրառումը չի թույլատրվում սույն Օրենսգրքի 201-րդ հոդվածի 11-րդ կետում և 211-րդ հոդվածի 9-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ: |