Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 46 Հաճախորդների սպասարկումը. Յուրաքանչյուր օպերատոր կամ ծառայություններ մատուցող պարտավոր է պահպանել և կադրերով համալրել առնվազն մեկ գործառնական գրասենյակ Կարգավորողի կողմից սահմանված յուրաքանչյուր աշխարհագրական տարածքում, որում շահագործում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց կամ մատուցում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, որպեսզի այդ գրասենյակը տեղեկություններ տրամադրի ծառայությունների և սակագների մասին, ընդունի և բավարարի ծառայությունների մասին դիմումներ, բացատրի հաճախորդների հաշիվների վրա առկա վճարումները և ուղղումներ կատարի սխալներով հաշվեգրված վճարումների մեջ: Գերիշխող օպերատորի կամ ծառայություններ մատուցման մեջ գերիշխողի յուրաքանչյուր գործառնական գրասենյակում պետք է հասանելի լինեն նրա սակագների պատճենները, ինչպես նաև կիրառելի վճարներով աշխարհագրական գոտիներն արտացոլող քարտեզները: |