FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  184

Ճանապարհային հարկ վճարողները.
1. Ճանապարհային հարկ վճարողներ են համարվում Օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնող՝ սույն բաժնով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատեր կամ նրանց կողմից լիազորված անձ (ներկայացուցիչ) համարվող, ինչպես նաև նույն հոդվածով սահմանված գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք.
2. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)` սույն բաժնով սահմանված ավտոտրանսպորտային միջոցներով (բացառությամբ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված) Հայաստանի Հանրապետություն (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից) մուտք գործողները: 4. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները (գովազդակիրները):