FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  73

Ստացողի պահեստում ապրանքների ժամանակավոր պահպանումը.
1. Ստացողի պահեստում ապրանքների ժամանակավոր պահպանումը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում.
    1) պահպանության հատուկ պայմաններ պահանջող, պահպանման առանձնահատկություններ ունեցող կամ վտանգավոր (պայթուցիկ, հրավառ, թունավոր) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու դեպքում.
    2) եթե ապրանքներ ստացողը պետական մարմին է.
    3) եթե եղանակային կամ աշխարհագրական պայմանների պատճառով անհնար է ապրանքների տեղափոխումը ժամանակավոր պահպանման վայրեր․ 4) տեխնոլոգիական, արտադրական կամ մաքսային մարմնի որոշած այլ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ապրանքների ժամանակավոր պահպանման հանձնելու դեպքում․ 5) ապրանքների մեծ եզրաչափերի կամ բեռնման, բեռնաթափման հատուկ պայմանների անհրաժեշտության առկայության դեպքում.
2. Ապրանքներ ստացողի պահեստում ժամանակավոր պահպանման համար թույլտվությունը տրամադրելիս մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարում կամ նշված վճարների գծով պարտավորությունների կատարման ապահովում, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքներ ստացողները պետական մարմիններ կամ հաստատություններ են.
3. Ապրանքներ ստացողի պահեստում ապրանքների ժամանակավոր պահպանման թույլտվությունը կարող է լինել միանգամյա` ապրանքների որոշակի խմբաքանակի ժամանակավոր պահպանության համար, կամ բազմակի` որոշակի ժամանակահատվածում օտարերկրյա ապրանքների պարբերական ժամանակավոր պահպանության համար.
4. Ապրանքներ ստացողի պահեստում երրորդ անձանց պատկանող ապրանքների պահպանումը չի թույլատրվում.
5. Ապրանքներ ստացողը պարտավոր է ապահովել ապրանքների պահպանության համար անհրաժեշտ պայմանները: Ստացողի պահեստում ժամանակավոր պահպանվող ապրանքների նկատմամբ գործողություններ կարող են իրականացվել մաքսային մարմինների թույլտվությամբ։ Մաքսային մարմինները կարող են ապրանքների փաթեթվածքի կամ այդ ապրանքների պահպանման համար նախատեսված շինության նկատմամբ կիրառել նույնականացման միջոցներ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  73

6. Ապրանքների կորստի, դրանք առանց մաքսային մարմինների թույլտվության երրորդ անձանց փոխանցելու կամ հանձնելու դեպքում ապրանքներ ստացողը պարտավոր է վճարել Միության մաքսային օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը.
7. Ապրանքներ ստացողի կողմից նախորդ մեկ տարվա ընթացքում չկատարված մաքսային պարտավորությունների, մաքսային օրենսդրության խախտումների փաստերի բացակայության դեպքում ստացողի պահեստում ապրանքների ժամանակավոր պահպանությունը կարող է թույլատրվել Միության մաքսային օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածով.
8. Կառավարությունը սահմանում է ապրանքները և տրանսպորտային միջոցներն ստացողի պահեստ հանձնելու ժամանակ մաքսային մարմին փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելու, ապրանքները և տրանսպորտային միջոցները ժամանակավոր պահպանման վայր հանձնելու և նշված վայրից հանելու կարգը: