Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 3 Ակադեմիայի կարգավիճակը. 1. Ակադեմիան Հայաստանի Հանրապետության հիմնադրած` հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է, որը կազմակերպում, իրականացնում և համակարգում է գիտելիքի վրա հիմնված տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման համար անհրաժեշտ հիմնարար և կիրառական հետազոտությունները. 2. Ակադեմիան իրավաբանական անձ հանդիսացող ոչ առևտրային կազմակերպություն է, որի կազմակերպական-իրավական ձևի և կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով. 3. Ակադեմիան գործում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային պայմանագրերի, ինչպես նաև իր կանոնադրության հիման վրա. 4. Ակադեմիայի լրիվ անվանումն է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա». 5. Ակադեմիան իրեն վերապահված խնդիրների լուծման համար կարող է կատարել լիազորված պետական կառավարման մարմնի առանձին գործառույթներ` իրականացնել իր համակարգի գիտական կազմակերպությունների, իրավաբանական անձանց և հիմնարկների ընդհանուր կառավարումը` ապահովելով նրանց բնականոն գործունեությունը. 6. Ակադեմիան ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք և իր անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող. 7. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ձևավորման ժամանակ Ակադեմիայի և իր համակարգի բազային ֆինանսավորման չափը նշվում է առանձին տողով, իսկ պետական բյուջեից Ակադեմիայի ֆինանսավորումը գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ), նպատակային-ծրագրային ձևերով իրականացվում է կառավարության հաստատած կարգով. 8. Ակադեմիան ունի ինքնուրույն հաշվեկշիռ. 9. Ակադեմիան ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: |