Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 157 Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը. 1. Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաև կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, եթե՝ 1) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն Ազգային ժողով է ներկայացրել պատգամավորի կողմից Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու վերաբերյալ եզրակացություն. 2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորի նկատմամբ նշանակվել է տուգանք. 3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար պատգամավորը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից. 4) ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորը ենթարկել է վարչական պատասխանատվության. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում համապատասխան դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, իրավասու դատարանը դատավճռի պատճենն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում համապատասխան որոշումն ընդունելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, իրավասու մարմինը որոշման պատճենն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին. 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համապատասխան փաստաթուղթն ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հրավիրում է Խորհրդի նիստ՝ փաստաթղթում նշված պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, և այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում պատգամավորին. 5. Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից: |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 157 6. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը Խորհրդի նիստում ներկայացնում է հանձնաժողովի նախագահը, իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մյուս հիմքերը՝ Ազգային ժողովի նախագահը: Հարցի քննարկման ընթացքում՝ համապատասխան փաստաթղթում նշված պատգամավորը կամ նրա լիազորած այլ անձը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ ելույթով. 7. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը. 8. Եթե հարցի քննարկումն սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում՝ 1) ընդունում է, ապա Ազգային ժողովի նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է Սահմանադրական դատարան՝ նշելով Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող պատգամավորի անունը, ազգանունը. 2) չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան: |