Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 36 Հանձնաժողովի կողմից մշտադիտարկում իրականացնելը. 1. Պետական տեղեկատվական համակարգի անխափան գործունեությունն ու անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև այլ հնարավոր խոցելիություններից պաշտպանելու նպատակով Հանձնաժողովը կարող է իրականացնել մշտադիտարկում Հանձնաժողովի տարածքում: Մշտադիտարկման ընթացքում իրականացվում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով և Հանձնաժողովի որոշումներով ու եզրակացություններով սահմանված պահանջների ապահովման վերլուծություն: Տեղեկատվական համակարգի կառավարչի համաձայնությամբ մշտադիտարկում կարող է իրականացվել իր տարածքում: Տարեկան մշտադիտարկումների ծրագիրը հաստատում է Հանձնաժողովը. 2. Մշտադիտարկում է համարվում օրենքով նախատեսված պետական տեղեկատվական համակարգերի, փոխանակման շերտի, ինչպես նաև իրավաբանական անձի տիրույթում Հանձնաժողովի սահմանած պահանջներին համապատասխան կարգաբերված և փոխանակման շերտի մաս կազմող սարքերի, սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների նկատմամբ որոշակի պարբերականությամբ իրականացվող դիտարկումը. 3. Մշտադիտարկում իրականացնելիս կարող են կիրառվել համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնիկական կամ ծրագրային միջոցներ, էլեկտրոնային և այլ սարքավորումներ, կրիչներ, կատարվել այլ գործողություններ՝ ուղղված մշտադիտարկման իրականացմանն ու արդյունքների ամփոփմանը. 4. Մշտադիտարկումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա: Հրամանում նշվում են մշտադիտարկման ենթակա հարցերը, մշտադիտարկման ժամանակահատվածը, պարբերականությունը, մշտադիտարկում իրականացնող անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը): Մշտադիտարկման ներքին ընթացակարգը, արդյունքների ամփոփման և ներկայացման կարգը հաստատում է Հանձնաժողովը. 5. Հանձնաժողովը պարտավոր չէ մշտադիտարկում իրականացնելու մասին տեղեկացնել մշտադիտարկման ենթակա տեղեկատվական համակարգի կառավարչին, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ տեղեկատվական համակարգի կառավարչի համաձայնությամբ մշտադիտարկում իրականացնելու դեպքի. 6. Մշտադիտարկման արդյունքների հիման վրա պատասխանատվության միջոցներ չեն կարող կիրառվել: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 36 7. Մշտադիտարկման արդյունքում Հանձնաժողովը՝ եզրակացությամբ, կամ Հանձնաժողովի նախագահը՝ գրությամբ, կարող է պահանջել ապահովել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի և Հանձնաժողովի որոշումների ու եզրակացությունների կիրառումը կամ վերացնել կամ կանխել դրանց խախտումները կամ նվազեցնել ռիսկերը, եթե համարում է, որ՝ 1) բացահայտման ենթակա տեղեկությունը սահմանված կարգով չի բացահայտվել, կամ սահմանված կարգով չեն ապահովվել պաշտոնական կայքէջի պահպանումն ու սպասարկումը. 2) օրենքով սահմանված կարգի խախտմամբ հասանելիություն է տրվել, կամ բացահայտվել է տեղեկություն. 3) չեն ապահովվել սույն օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով սահմանված՝ տեղեկատվական հարթակի, տվյալների շտեմարանների ստեղծման, ներդրման, կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման և դադարեցման պահանջները կամ պայմանները. 4) չեն ապահովվել տվյալների կառավարման, ամպային տիրույթում տեղակայման, տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցների կիրառման և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի՝ սույն օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով սահմանված պահանջները կամ պայմանները. 8. Հանձնաժողովն իրավունք ունի, սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելուն զուգահեռ, սահմանափակելու նաև տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի օգտագործման հնարավորությունը մինչև Հանձնաժողովի եզրակացության կատարումը, եթե ունի հիմնավոր կասկածներ, որ նշված սահմանափակումը չկիրառելը կարող է խափանել պետական տեղեկատվական համակարգի անվտանգ և անխափան աշխատանքը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 36 9. Տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի օգտագործման սահմանափակումը վերացնում է Հանձնաժողովը, եթե ապահովվել է սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի և Հանձնաժողովի որոշումների ու եզրակացությունների կիրառումը, կամ վերացվել կամ կանխվել են դրանց խախտումները, կամ նվազեցվել են ռիսկերը: Տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի օգտագործման սահմանափակումը վերացնելու կարգը հաստատում է Հանձնաժողովը. 10. Համապատասխան մարմինը կամ իրավաբանական անձը պարտավոր է սույն հոդվածով նախատեսված եզրակացությունը կամ գրությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել դրանցով ներկայացված օրինական պահանջները կատարելու ուղղությամբ և այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովի նախագահին. 11. Կիբեռանվտանգության ապահովման բնագավառում Հանձնաժողովը մշտադիտարկումներ իրականացնում է «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում: |