FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  185

Անձին առանց իր համաձայնության բժշկական, գիտական կամ այլ փորձի ենթարկելը.
1. Անձին՝ առանց իր ազատ կամարտահայտության և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության իր կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք պարունակող բժշկական, գիտական կամ այլ փորձի ենթարկելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) բռնություն գործադրելու սպառնալիքով,
    2) հղի կնոջ նկատմամբ,
    3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,
    4) անչափահասի նկատմամբ,
    5) մի խումբ անձանց կողմից,
    6) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ կամ 7) շահադիտական դրդումներով՝ պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`
    1) կատարվել է բռնություն գործադրելով կամ 2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: