FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  154

Միջնորդության հարուցումը և լուծումը.
1. Բանավոր միջնորդությունն ամրագրվում է վարութային գործողության կամ դատական նիuտի արձանագրության մեջ, իuկ գրավոր միջնորդությունը կցվում է վարույթի նյութերին.
2. Բանավոր միջնորդությունը պետք է քննության առնվի և լուծվի անհապաղ, իսկ գրավոր միջնորդությունը` այն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում.
3. Մեղադրական եզրակացություն կազմելով նախաքննության ավարտի մասին՝ վարույթի մասնավոր մասնակիցներին ծանուցելուց հետո քննիչին և հսկող դատախազին ուղղված նրանց միջնորդությունները կարող են թողնվել առանց քննության, որը ենթակա չէ բողոքարկման.
4. Միջնորդության լուծումը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է հետաձգվել մինչև միջնորդության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար էական հանգամանքների պարզումը.
5. Միջնորդությունը թողնվում է առանց քննության, եթե այն բերել է միջնորդություն հարուցելու իրավունք չունեցող անձը, օրենքով նախատեսված դեպքերում այն հարուցվել է ոչ ժամանակին կամ uտորագրված չէ.
6. Միջնորդության վերաբերյալ ընդունված որոշման պատճենը վարույթն իրականացնող մարմինն անմիջապեu ուղարկում է միջնորդությունը հարուցած անձին.
7. Միջնորդության մերժումը չի խոչընդոտում նույն հարցի վերաբերյալ միջնորդության հարուցումը վարույթի հետագա փուլերում կամ վարույթն իրականացնող այլ մարմնի առջև: Վարույթի նույն փուլում կամ վարույթն իրականացնող նույն մարմնի առջև կրկին հարուցված միջնորդությունը քննության է առնվում, եթե այն հիմնավորելու համար բերվում են նոր էական փաuտարկներ: Հակառակ դեպքում միջնորդությունը թողնվում է առանց քննության: