FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  29.1

Աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողությունը և վերահսկողությունը.
1. Սույն օրենքով սահմանված աշխատանքի թույլտվության և դրա հիման վրա ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինները, ըստ իրավասությունների շրջանակի, որոշվում են սույն օրենքով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հսկողության և վերահսկողության արդյունքում հայտնաբերված՝ գործատուների կողմից առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև ցանկացած այնպիսի կասկածի դեպքում, որ օտարերկրացին հնարավոր է ենթարկված լինի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, այդ մասին տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և միգրացիայի բնագավառներում կառավարության լիազորած պետական մարմիններ: