FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  57

Ռիսկերի կառավարումը.
1. Ընկերությունն իր գործունեության ընթացքում պետք է ունենա ըստ յուրաքանչյուր ապահովագրության տեսակի, դասի, ենթադասի ստանձնած պարտավորությունների ծավալին և ռիսկերին համարժեք կապիտալ.
2. Ընկերությունը պարտավոր է գործել այնպես, որ իր կողմից իրականացվող ապահովագրության բոլոր կամ առանձին տեսակներից, դասերից, ենթադասերից և ակտիվների տեղաբաշխումից ու կառավարումից բխող ռիսկերը չգերազանցեն սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված սահմանաչափերը.
3. Ընկերությունը պարտավոր է գործել այնպես, որ իր ստանձնած առկա և հետագա բոլոր պարտավորությունների կատարման համար ունենա բավարար իրացվելի միջոցներ գործունեության ցանկացած պահին.
4. Սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ռիսկերի կառավարման պահանջները բավարարելու համար Ընկերության տնտեսական նորմատիվները և տեխնիկական պահուստները պետք է հաշվարկված լինեն սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: