Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքները. 1. Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունը, հասանելիությունն ու որակը՝ որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, անվտանգ միջավայրի ստեղծման, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման կարևոր երաշխիք. 2. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է. 3. Պետությունը աջակցում է պետական, համայնքային և այլ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված երեխաների կրթության կազմակերպմանը և մանկավարժական աշխատողների կատարելագործմանը՝ համաձայն պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման և համաֆինանսավորման կարգի և պետական բյուջեով նախատեսված միջոցառումների (ծրագրերի) ֆինանսավորման սկզբունքների ու մեթոդաբանության. 4. Պետությունը երաշխավորում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը և խթանում ծառայությունների բազմազանությունը՝ անկախ սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից. 5. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթությունն իրականացվում է գրական հայերենով՝ «Լեզվի մասին» օրենքի պահանջներին համապատասխան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 6. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ. 7. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝ 1) ուսուցման և խնամքի հավասար հնարավորությունները, մատչելիությունը, հասանելիությունը, ներառականությունը և համապատասխանությունը երեխայի զարգացման տարիքային և անհատական առանձնահատկություններին. 2) երեխայի կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը. 3) նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի մտավոր, հոգեկան, ֆիզիկական և սոցիալական զարգացման ձեռքբերումների արժևորմանն ու անհատականության բացահայտմանն ուղղված երեխայակենտրոն, ներառական և զարգացնող միջավայրի ապահովման առաջնայնությունը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 4) երեխայի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների և նախադպրոցական ուսումնական հաստատության միջև համագործակցությունը. 5) հանրակրթության, մասնավորապես նախադպրոցական և միջնակարգ կրթության աստիճանակարգությունների անցման հաջորդականությունն ու շարունակականությունը. 6) անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների և դրանցում ընդգրկված երեխաների ու աշխատողների իրավահավասարությունը։ |