FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  33

Կուսակցության գործունեության արգելումը.
1. Սահմանադրության 46-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արգելման ենթակա է այն կուսակցությունների գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով.
2. Կուսակցության գործունեության արգելումը հիմք չէ այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորի, համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու կամ Ազգային ժողովում տվյալ կուսակցությունը ներկայացնող խմբակցության գործունեությունը դադարեցնելու համար.
3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ կուսակցության գործունեությունը արգելելու դեպքում կուսակցության գործունեությունը համարվում է դադարեցված, և այն ենթակա է լուծարման: