FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  34

6) չմիջամտելով հանձնաժողովի անդամի և տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (այսուհետ` մասնագետ) աշխատանքներին` ներկա գտնվելու հանձնաժողովի՝ ընտրողների նույնականացումն իրականացնող, քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող անդամների և մասնագետի, քվեատուփը հսկող անդամի կողքին և հետևելու նրանց աշխատանքներին.
    7) ընտրական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացնելու դիտարկումներ և առաջարկություններ.
    8) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ.
2. Վստահված անձն իր իրավունքներն իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված կարգով: Վստահված անձինք իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, ընտրական հանձնաժողովի անդամներին տալու ցուցումներ, միջամտելու քվեարկության ընթացքին.
3. Ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ և ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկ վստահված անձ: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող է ներկա գտնվել ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մինչև երկու վստահված անձ: Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները չեն կարող ունենալ վստահված անձ: Վստահված անձինք պարտավոր են գրանցվել ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում՝ ընտրական հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  34

4. Վստահված անձի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում։ Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի (իրավունք չունեն) վստահված անձին դուրս հանելու քվեարկության սենյակից կամ այլ կերպ նրան մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ նրա կողմից սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքերի, որոնք էապես խաթարում են ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը: Ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է վստահված անձին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից՝ ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Հանձնաժողովի նախագահի կողմից վստահված անձին տեղամասային կենտրոնից կամ հանձնաժողովի նիստերից դուրս հրավիրվելու դեպքում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում` նշելով պատճառները:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  34

Վստահված անձի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները.
1. Վստահված անձն իրավունք ունի՝
    1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քվեարկության ընթացքում ներկա գտնվելու քվեարկության սենյակում.
    2) ծանոթանալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին և ինքնուրույն կատարելու քաղվածքներ, ստանալու պատճեններ այն փաստաթղթերից, որոնք տեղադրված չեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում.
    3) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, ծանոթանալու տեղամասային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին (բացառությամբ քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների), դատարանի համապատասխան վճիռներին, ընտրողին տրամադրած լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքին, ինչպես նաև քվեարկված քվեաթերթիկներին և դրանցում կատարված նշումներին: Չմիջամտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և չխաթարելով քվեարկության ընթացքը՝ ինքնուրույն կատարելու քաղվածքներ և նշումներ ընտրական փաստաթղթերից (բացառությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների, քվեարկության կտրոնների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից: Քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից և քվեարկության կտրոններից քաղվածքներ և նշումներ կատարելն արգելվում է.
    4) սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում բողոքարկելու ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները, անգործությունը.
    5) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևելու քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին.