Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 15 Տրամադրման ենթակա տեղեկությունների սահմանները. 1. Բանկը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքի 10, 11, 12 և 13 հոդվածներին համապատասխան տրամադրում է միայն իր հաճախորդի վերաբերյալ, ընդ որում, եթե հաճախորդների` բանկում պահվող փաստաթղթերում նշված են այլ անձանց կամ կազմակերպությունների անուններ կամ անվանումներ, գործարքի (գործառնության) պայմաններ և նման այլ տեղեկություններ, վերջիններս սույն հոդվածի իմաստով համարվում են հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ. 2. Բանկը իրավունք չունի տվյալ հաճախորդի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տեղեկություններ տրամադրելիս, վերջինիս կողմից կնքված պայմանագրերի կամ այլ գործարքների (գործառնությունների) կողմ հանդիսացող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել, եթե դրանք չեն պահանջվել սույն օրենքով սահմանված կարգով: |