Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27 Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը. 1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը վճարվում է ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը. 2. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց դրամական օգնության, կադրերի ռեզերվում (կադրերի տրամադրության տակ) գտնվելու, աշխատանքից ազատման, մահվան դեպքերում վարձատրության, աշխատաժամանակի հաշվարկի, արտաժամյա, գիշերային, հանգստյան, ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի, պարապուրդի, քրեական հետապնդման շրջանակներում լիազորությունների կասեցման, ինչպես նաև ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում վարձատրության, աշխատավարձի ժամկետանց վճարման հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով. 3. Պետական ծառայողին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված արձակման նպաստ չի վճարվում պաշտոնից ազատման այն դեպքերում, երբ կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգով նրա համար նախատեսված է վարձատրություն. 4. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն տվյալ անձի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում. 5. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում օրենքով սահմանված դեպքում, կարգով պետական ծառայողը վարձատրվում է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողը վարձատրվում է միայն երեք ամսվա համար` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան ղեկավար պաշտոնների 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը: |