FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  49

Պարտապանի կոմունալ ծառայությունների դիմաց վճարումը և պարտապանի համար կենսական ապրանքների և ծառայությունների մատուցման պայմանագրերի գործողությունը.
1. Պարտապանին կոմունալ ծառայություններ (էլեկտրաէներգիա, բնական գազ, ջուր, հեռախոսակապ և այլն) մատուցող կազմակերպությունները չեն կարող հրաժարվել, մերժել, դադարեցնել իրենց ծառայությունների մատուցումը պարտապանին դատարանի կողմից նրան սնանկ ճանաչելու պատճառով, եթե պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո ժամանակին կատարում է նշված ծառայությունների դիմաց ընթացիկ վճարումները.
2. Մինչև պարտապանին սնանկ ճանաչելն առաջացած պարտքի առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ կոմունալ ծառայությունների տրամադրման պայմանագրի լուծման կամ ծառայությունների դադարեցման համար.
3. Կառավարչի պահանջով և դատարանի որոշմամբ պարտապանի գործունեությունը շարունակելու համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների մատուցմանն ուղղված պայմանագրերը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով չեն ընդգրկվում սույն օրենքի 15.5-րդ և 39-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումների ներքո, և դրանցից բխող վճարումները կատարում է կառավարիչը` որպես վարչական ծախսեր.
4. Կառավարիչը պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության մեջ ներառում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանող պայմանագրերի մասին տեղեկություններ` հիմնավորելով այդ պայմանագրերի` պարտապանի համար կենսական նշանակություն ունենալու հանգամանքը և պայմանագրերի օրինակների հետ միասին ներկայացնում է դատարանի հաստատմանը: Դատարանն իր որոշմամբ կարող է հաստատել յուրաքանչյուր պայմանագրի` սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանությունը: Դատարանի որոշումը հիմք է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրերի գործողությունը շարունակելու համար: