FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

10) տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր՝ Հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա օպերատորին տարածման նպատակով տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
    11) մուլտիպլեքս՝ տվյալների մի քանի հոսքերի միավորմամբ միասնական մեկ հոսքի (թվային ցանցի) ստացումը, որը հետագայում կրկին կարող է մասնատվել.
    12) հանրային մուլտիպլեքս՝ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակման թվային ցանց.
    13) սլոթ՝ մուլտիպլեքսում թվային հոսքի մի մասը, որը բավարար է ոչ ավելի, քան մեկ ծրագիր հեռարձակելու համար.
    14) սփռում՝ որոշակի տարածքի սահմաններում տեսալսողական տեղեկատվության տարածում.
    15) տեսալսողական տեղեկատվություն՝ հաճախականություններով և հնարավոր այլ տեխնիկական միջոցներով (հաղորդիչ, արբանյակ, մալուխային ցանց և այլն) սպառողներին տրամադրվող տեսալսողական նյութ, ներառյալ՝ տեսալսողական արտադրանքին զուգահեռ կամ տեսալսողական արտադրանքի կազմում հաղորդվող կամ տեսալսողական արտադրանքի միջոցով հասանելիություն ստացող լրացուցիչ տեսալսողական կամ տեքստային տեղեկատվությունը (ինտերակտիվ հեռուստատեսություն).
    16) գծային տեսալսողական տեղեկատվություն՝ Հեռարձակողի կամ օպերատորի կողմից սպառողներին համաժամանակյա դիտելու և (կամ) լսելու նպատակով նախապես կարգավորված հաջորդականությամբ տրամադրվող տեսալսողական նյութ.
    17) ոչ գծային տեսալսողական տեղեկատվություն՝ Հեռարձակողի կամ օպերատորի կողմից անհատ սպառողի պահանջով նրա ընտրած պահին դիտելու և (կամ) լսելու նպատակով տրամադրվող տեսալսողական նյութ՝ ըստ տեսացանկի (կատալոգի).
    18) տեսալսողական ծրագիր՝ Հեռարձակողի նախապես կարգավորած հաջորդականությամբ տեսալսողական նյութեր.
    19) տեսալսողական հաղորդում՝ տարածվող պատկերներ և (կամ) հնչյուններ պարունակող սահմանափակ տևողությամբ նյութ, որը կազմակերպական իմաստով ինքնուրույն և ավարտուն է և համարվում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքի օբյեկտ.
    20) առաջին ամրագրման հաղորդում՝ առաջին անգամ հեռարձակվող տեսալսողական հաղորդում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

21) հայերեն տեսալսողական հաղորդում՝ հայերեն ընկալման որևէ միջոցով (կրկնօրինակման, հնչյունավորման և (կամ) ենթագրի) ուղեկցվող տեսալսողական հաղորդում.
    22) տեսալսողական գովազդ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումը Հեռարձակողի միջոցով, որը շահույթ ստանալու նպատակով կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ապրանքների, ծառայությունների, գաղափարների կամ նախաձեռնությունների նկատմամբ.
    23) հեղինակազորում՝ կարգավորող պետական մարմնի կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձին Հեռարձակողի կարգավիճակ տրվող փաստաթղթի տրամադրում.
    24) բացառիկ իրավունք՝ այլ անձանց մտավոր սեփականություն հանդիսացող տեսալսողական տեղեկատվությունը որոշակի աշխարհագրական տարածքում տարածելու բացառիկ իրավունք.
    25) կարևոր իրադարձություն՝ պետական կամ համազգային նշանակության քաղաքական, մշակութային, կրոնական, մարզական կամ դրանց իրենց նշանակությամբ համարժեք իրադարձություն.
    26) մշտադիտարկում՝ կարգավորող պետական մարմնի կողմից Հեռարձակողների և օպերատորների գործունեության՝ տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով իրականացվող դիտարկում․ 27) վերահաղորդում՝ այլ Հեռարձակողի կամ ցանցային օպերատորի կողմից տեսալսողական ծրագրի համաժամանակյա կամ գրեթե համաժամանակյա՝ տեսալսողական տեղեկատվության հեռարձակումից մինչև դրա ընդունումն ընկած կարճաժամկետ ընդհատումներով առաջացող տատանումների հետևանքով՝ հեռարձակման գործընթացին ներհատուկ տեխնիկական պատճառներով պայմանավորված և ամրագրված (ձայնագրված և (կամ) տեսագրված) տեսալսողական հաղորդման հետագա հեռարձակումը.
    28) էթիկայի կանոնագիր՝ Հեռարձակողի կողմից միջազգային չափանիշների համաձայն ինքնուրույն կազմված փաստաթուղթ սեփական էթիկական նորմերի վերաբերյալ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) տեսալսողական մեդիածառայություն մատուցող (այսուհետ՝ Հեռարձակող, լսողական մեդիածառայություն մատուցող՝ Լսողական ծրագրեր հեռարձակող) Հայաստանի Հանրապետության հիմնադրած կազմակերպություն կամ կարգավորող պետական մարմնի հեղինակազորած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը կազմում և սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար.
    2) կարգավորող պետական մարմին՝ անկախ պետական մարմին, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում է Հեռարձակողների, օպերատորների և տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությունը.
    3) օպերատոր՝ ցանցային կամ մուլտիպլեքս օպերատոր, որն առաջարկում է հաղորդակցային ծառայություն (ցանցեր, տեսալսողական համակարգեր, սլոթ և այլն) և պատասխանատվություն է կրում տեխնիկական ենթակառուցվածքի շահագործման միջոցով տեսալսողական ազդանշան սպառողներին հասցնելու համար.
    4) մուլտիպլեքս օպերատոր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը բացառապես ապահովում է մուլտիպլեքսի տարածման և ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը և օգտագործում է հաճախականային սահմանափակ ռեսուրսը.
    5) ցանցային օպերատոր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը սեփականության կամ այլ իրավունքով ունի մալուխային կամ այլ ցանց (բացառությամբ հաճախականային սահմանափակ ռեսուրս օգտագործելու դեպքերի) և ապահովում է տվյալ ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը.
    6) հանրային հեռարձակող՝ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող Հեռարձակող.
    7) թեմատիկ ուղղվածություն՝ տեսալսողական հաղորդումների ուղղվածությունն ըստ բովանդակային առանձնահատկությունների.
    8) սպառող՝ առնվազն մեկ Հեռարձակողի տեղեկատվությունն ընդունող (դիտող և (կամ) լսող ) անձ.
    9) փոխկապակցված անձ՝ ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

29) Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)՝ կամավոր անդամության վրա հիմնված ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն (ԻԿԿ), որի իրավունքները, պարտականությունները և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով և իր կանոնադրությամբ.
    30) տեսալսողական մեդիայի չափումներ (այսուհետ՝ չափումներ)՝ էլեկտրոնային գրանցման համակարգի միջոցով՝ դիտաչափ (փիփլմետր) սարքավորումներով առանձին տեսալսողական հաղորդումների և տեսալսողական ծրագրերի վարկանիշերի բացահայտման կապակցությամբ իրականացվող գործունեություն: