Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 66 Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու հիմքերը, դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը. 1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կատարելու հիմք է քաղաքացիական կացության ակտը կազմելու ընթացքում այնպիսի գրառում կատարելը, որը չի համապատասխանել քաղաքացիական կացության ակտ գրանցելու համար ներկայացված փաստաթղթերին կամ տեղեկություններին, կամ գրառման ընթացքում թույլ է տրվել ուղղագրական սխալ. 2. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ լրացում կատարելու հիմք է քաղաքացիական կացության ակտը կազմելու ընթացքում այնպիսի գրառում չկատարելը, որը պետք է կամ կարող էր լրացվել քաղաքացիական կացության ակտը գրանցելիս, ինչպես նաև այն դեպքում, երբ լրացման ենթակա տվյալը իրավասու մարմնի տրամադրած փաստաթղթերով հաստատվել է քաղաքացիական կացության ակտը գրանցելուց հետո. 3. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ փոփոխություն կատարելու հիմքերն են՝ 1) քաղաքացիական կացության ակտում այնպիսի գրառում կատարելը, որը հետագայում կրել է փոփոխություն և դիմումը ներկայացնելու պահին չի համապատասխանում քաղաքացիական կացության ակտում նշված անձանց անձնագրային տվյալներին. 2) այլ քաղաքացիական կացության ակտային գրանցման կամ իրավասու այլ մարմնի ընդունած (տրամադրած) փաստաթղթի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու նաև կազմված քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ. 3) քաղաքացիական կացության ակտային գրառումը կատարվել է դիմումը ներկայացնող անձի հայտարարության հիման վրա, որը չի պահանջել կամ չի պահանջում հիմնավորող փաստաթղթերի ներկայացում. 4. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու համար ներկայացվում են՝ 1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը, որի վերաբերյալ կազմված է քաղաքացիական կացության ակտային գրանցումը, անչափահասի դեպքում՝ նրա ծնողի, խնամակալի, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում՝ հոգաբարձուի անձը հաստատող փաստաթուղթը. 2) դիմումով ներկայացվող պահանջը հիմնավորող փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն տեղեկությունները, որոնց միջոցով հնարավոր է պարզել պահանջի հիմքերի առկայությունը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 66 3) ուղղման կամ լրացման կամ փոփոխության ենթակա քաղաքացիական կացության ակտի մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները. 5. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները. 1) դիմողի անձնագրային տվյալները, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, բնակության վայրը. 2) քաղաքացիական կացության ակտային գրանցման այն տվյալները, որոնք ենթակա են ուղղման, լրացման կամ փոփոխության: |