Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 Տարածական տվյալների ոլորտում Կառավարության իրավասությունները. 1. Տարածական տվյալների ոլորտում Կառավարության իրավասություններն են՝ 1) տարածական տվյալների ոլորտում պետական և այլ ծրագրերի մշակումը, հաստատումը և իրականացումը. 2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկի սահմանումը. 3) լիազոր պետական մարմնին տարածական տվյալների տրամադրման կարգի սահմանումը. 4) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա, գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տարածական տվյալների ստեղծման նպատակով օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման համար թույլտվության տրամադրման կամ մերժման հիմքերի և կարգի սահմանումը. 5) պետական տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման, տեղեկատվության տրամադրման (հրապարակման) կարգի հաստատումը. 6) օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին տարածական տվյալների տրամադրման թույլտվության կարգի և մերժման հիմքերի սահմանումը. 7) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման կարգի սահմանումը. 8) լիազոր պետական մարմնի հետ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների պայմանագրի օրինակելի ձևի և դրա հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգի հաստատումը. 9) տեխնիկական կանոնակարգման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հաստատումը. 10) տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցների հաստատումը. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Կառավարության լիազորությունները սպառիչ չեն, և սույն օրենքով կարող են սահմանվել այլ լիազորություններ: |