FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  63

Բանկերի կողմից կամավոր կենսաթոշակների տրամադրումը.
1. Բանկերը կարող են առաջարկել միայն «կուտակային կենսաթոշակային ավանդներ» կամավոր կենսաթոշակային սխեմաներ.
2. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ բանկից պահանջելու իր կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը կամ դրա մի մասը փոխանցելու իր` այլ բանկում բացված կուտակային կենսաթոշակային ավանդային հաշվին: Սույն մասով նախատեսված փոխանցման համար բանկի կողմից գանձվող վճարի առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը, և այն կախված է փոխանցող բանկի կողմից մատուցվող կենսաթոշակային սխեմային մասնակցի մասնակցության ժամկետից.
3. Բանկի լուծարման գործընթացում նախքան մասնակցի կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը մասնակցին միանվագ վճարելը բանկը պարտավոր է գրավոր և պատշաճ ձևով առաջարկել նրան այդ գումարը առանց որևէ վճարի փոխանցել նրա` այլ բանկում բացված կուտակային կենսաթոշակային ավանդային հաշվին: Սույն մասով սահմանված առաջարկն ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում մասնակցի կողմից համապատասխան պահանջ չներկայացվելու դեպքում համապատասխան միջոցները միանվագ վճարվում են մասնակցին.
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կենսաթոշակային ավանդի գումարի փոխանցումը չի համարվում մասնակցի կողմից դրանց միանվագ ստացում.
5. Մասնակիցը կարող է բանկից կամավոր կենսաթոշակը ստանալ հետևյալ ձևերով.
    1) միանվագ վճարի տեսքով.
    2) ժամկետային պարբերական վճարների տեսքով.
6. Կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցն իրավունք ունի պահանջելու բանկից կուտակային կենսաթոշակային ավանդի գումարի կամ դրա մի մասի փոխանցումը ապահովագրական ընկերությանը` անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով: Բանկն իրականացնում է կուտակային կենսաթոշակային ավանդի գումարի կամ դրա մի մասի անկանխիկ փոխանցումը մասնակցի նշած ապահովագրական ընկերությանը` կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մասնակցի կողմից դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով նախատեսված ավանդի գումարի կամ դրա մի մասի փոխանցման դեպքում մասնակցին` փոխանցված գումարի մասով կանխիկ վճարումներ չեն կատարվում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  63

7. Բանկերը կենսաթոշակները վճարում են սույն օրենքով և կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրով սահմանված կարգով: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրին ներկայացվող պարտադիր պահանջներ, որոնց ներառումը պայմանագրերում բանկի պարտականությունն է.
8. Մահացած մասնակցի ժառանգն իրավունք ունի ցանկացած ժամանակ բանկից պահանջելու կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը կամ դրա մի մասը` ներկայացնելով ավանդի պայմանագրով նախատեսված դիմումը և ժառանգության վկայականը: Բանկը պարտավոր է կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը կամ դրա մնացած մասը վերադարձնել մահացած մասնակցի ժառանգին` նրա առաջին իսկ պահանջով: