Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 29 Ապրանքների ծագման հավաստումը և ապրանքների ծագման մասին փաստաթղթերը. 1. Ապրանքների ծագումը հավաստվում է բոլոր այն դեպքերում, երբ մաքսասակագնային կարգավորման միջոցների, արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառումը կախված է ապրանքների ծագումից՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի. 2. Ապրանքների ծագման հավաստում չի պահանջվում հետևյալ դեպքերում՝ 1) Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով. 2) ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխվում են սույն Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան. 3) ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով նախատեսված այլ դեպքեր. 3. Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից՝ ապրանքների ծագումը հավաստվում է, եթե մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել են նշաններ, որ ապրանքները ծագում են այնպիսի երկրից (երկրների խմբից, երկրների մաքսային միությունից, երկրի շրջանից կամ մասից), որտեղից ծագող ապրանքներն արգելված են՝ 1) Միության մաքսային տարածք կամ անդամ պետության տարածք ներմուծվելու համար՝ համաձայն «Միության մասին» պայմանագրին համապատասխան սահմանված արգելքների և սահմանափակումների. 2) Միության մաքսային տարածքից կամ անդամ պետության տարածքից արտահանվելու համար՝ համաձայն «Միության մասին» պայմանագրին համապատասխան սահմանված արգելքների և սահմանափակումների. 3) անդամ պետության տարածք ներմուծվելու համար՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. 4) անդամ պետության տարածքով տարանցելու համար՝ երրորդ կողմի հետ այդ անդամ պետության միջազգային պայմանագրերին համապատասխան. 4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետի 1-3-րդ ենթակետերում նշված՝ անդամ պետության օրենսդրությամբ այդ անդամ պետության տարածք ներմուծվելու համար արգելված ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ Միության մաքսային տարածքով այն անդամ պետություն փոխադրելու (տրանսպորտային փոխադրում իրականացնելու) համար, որի տարածք այդ ապրանքների ներմուծումն արգելված չէ, ապրանքների ծագման հավաստում չի պահանջվում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 29 5. Անդամ պետության այն օրենսդրության պահպանումը ստուգելու նպատակով, որի պահպանման նկատմամբ հսկողությունը դրված է մաքսային մարմինների վրա, անդամ պետության մաքսային մարմիններն իրավունք ունեն այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պահանջելու ապրանքի ծագման հավաստում՝ բացառությամբ Միության մաքսային տարածքով այլ անդամ պետություն փոխադրելու (տրանսպորտային փոխադրում իրականացնելու) համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների. 6. Ապրանքի ծագման մասին փաստաթուղթը ապրանքի ծագման հայտարարագիրը կամ ապրանքի ծագման հավաստագիրն է: Ապրանքի ծագումը հավաստվում է ապրանքի ծագման հայտարարագրով կամ ապրանքի ծագման հավաստագրով՝ ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններին կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան: |