FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  324

Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումը.
1. Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումը մաքսային հսկողության ձև է, որը ստորև նշվածների ստուգումն է՝
    1) մաքսային հայտարարագրի.
    2) այլ մաքսային փաստաթղթերի՝ բացառությամբ մաքսային մարմինների կողմից կազմվող փաստաթղթերի.
    3) փաստաթղթերի, որոնցով հաստատվում են մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունները.
    4) այլ փաստաթղթերի, որոնք մաքսային մարմին են ներկայացվել սույն Օրենսգրքին համապատասխան.
    5) մաքսային հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմին ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների.
    6) այլ տեղեկությունների, որոնք մաքսային մարմին ներկայացվել կամ նրա կողմից ստացվել են՝ սույն Օրենսգրքին կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
2. Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն անցկացվում է տեղեկությունների հավաստիությունը, փաստաթղթերի լրացման և (կամ) ձևակերպման ճշտությունն ստուգելու, մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները պահպանելու, մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման հետ կապված՝ ապրանքների օգտագործման և (կամ) դրանց տնօրինման սահմանափակումները պահպանելու, ապրանքների օգտագործման կարգն ու պայմանները պահպանելու նպատակով, որոնք սահմանված են սույն Օրենսգրքին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպման ոչ ենթակա ապրանքների առանձին կատեգորիաների համար, ինչպես նաև մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության պահպանումն ապահովելու այլ նպատակներով.
3. Մաքսային հայտարարագրի, մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների առնչությամբ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումը կարող է անցկացվել ինչպես նախքան ապրանքների բացթողումը, այնպես էլ ապրանքների բացթողումից հետո:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  324

4. Այն դեպքում, երբ հայտարարատուն պահպանել է սույն Օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված պայմանները, որոնց դեպքում մաքսային մարմնի կողմից իրականացվում է ապրանքների բացթողում, նախքան ապրանքների բացթողումն սկսված մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտվում է ապրանքների բացթողումից հետո.
5. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսային հայտարարագրի, մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների առնչությամբ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո սկսված ստուգման անցկացման դեպքերը և մաքսային հսկողության այդ ձևի անցկացման մասին անձին ծանուցելու կարգը.
6. Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն անցկացվում է սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերի և տեղեկությունների վերլուծության միջոցով, այդ թվում՝ մեկ փաստաթղթում պարունակվող տեղեկությունները միմյանց հետ, ինչպես նաև այլ փաստաթղթերում, այդ թվում՝ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հետ, մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերից և (կամ) տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում անդամ պետությունների պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական համակարգերից ստացված տեղեկությունների հետ, ստուգումն անցկացնելու պահի դրությամբ մաքսային մարմնի մոտ առկա՝ այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու միջոցով, ինչպես նաև այլ եղանակներով՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին և ակտերին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
7. Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման շրջանակներում մաքսային մարմինն իրավունք ունի իրականացնելու լրացուցիչ տեղեկատվության հավաքում և վերլուծություն, այդ թվում՝ հարցումներ ուղարկելու պետական մարմիններ և այլ կազմակերպություններ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  324

8. Մաքսային հայտարարագրի, մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների առնչությամբ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ նախքան ապրանքների բացթողումն սկսված ստուգումն անցկացվում է սույն Օրենսգրքի 325-րդ հոդվածին համապատասխան.
9. Մաքսային հայտարարագրի, մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների առնչությամբ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո կամ մաքսային հսկողության տվյալ ձևի կիրառման այլ դեպքերում սկսված ստուգումն անցկացվում է սույն Օրենսգրքի 326-րդ հոդվածին համապատասխան՝ բացառությամբ սույն հոդվածի 10-րդ կետով նախատեսված դեպքում մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման.
10. Այն ապրանքների նկատմամբ ներկայացված ապրանքների հայտարարագրի, որոնց բացթողումը կատարվել է սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածին համապատասխան, այդ հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի և ապրանքների նշված հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների առնչությամբ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն անցկացվում է Հանձնաժողովի կողմից որոշվող կարգով.
11. Նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումի, սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ այդ դիմումի հետ միասին ներկայացված փաստաթղթերի և նշված դիմումում և (կամ) ներկայացված փաստաթղթերում ներկայացված տեղեկությունների առնչությամբ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում կիրառելիս նախքան ապրանքների բացթողումը փաստաթղթերի հարցում չի իրականացվում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  324

12. Ապրանքների մաքսային արժեքի ստուգման դեպքում մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն անցկացվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկությունները.
13. Ապրանքների ծագման ստուգման դեպքում մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն անցկացվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկությունները: