Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 47 Ցանցում անսարքությունների վերանորոգումը և վերացումը. 1. Ծառայության խափանման կամ անսարքության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վերջնական օգտագործողը ծանուցում է այդ մասին օպերատորի վերանորոգման բաժնին: Օպերատորները և ծառայություններ մատուցողները պետք է կազմակերպեն անսարքությունների վերաբերյալ տեղեկությունների ստացումը և ողջամիտ ժամանակահատվածում վերականգնեն ծառայությունը: Բոլոր օպերատորները և ծառայություններ մատուցողները պարտավոր են այդ տվյալները համախմբված հիմքով, էլեկտրոնային տեսքով ներկայացնել Կարգավորողին` վերջինիս կողմից սահմանված ձևով և ժամկետներում: Այդ հաշվետվությունները պետք է հասանելի լինեն հանրության կողմից ստուգման համար ամբողջությամբ` անկախ գաղտնիության մասին ցանկացած պնդումներից. 2. Ծառայություններ վերականգնելու նպատակով օպերատորները և ծառայություններ մատուցողները կարող են պնդել, որպեսզի վերջնական օգտագործողը, որի ծառայությունը խափանվել է, անսարքության տեղը և պատճառները պարզելու նպատակով թույլ տա իրենց աշխատելու՝ 1) հաղորդակցության ցանցի մաս կազմող սարքավորումների վրա. 2) սահմանաբաժան կետի վրա. 3) ցանցին միացված լարերի և վերջնակետային սարքավորումների վրա. 3. Վերանորոգման ծախսերը կրում է վերջնական օգտագործողը, եթե վերանորոգման անհրաժեշտություն առաջացնող անսարքությունն առաջ է եկել իր մեղքով: |