Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 185 Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները. 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում կիրառվող հասկացությունները սույն բաժնում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե սույն բաժնով այլ բան նախատեսված չէ. 2. ԵՏՄ մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների տեղափոխման մասով ճանապարհային հարկի հաշվարկման ու վճարման հետ կապված հարաբերությունների կարգավորման նպատակով սույն բաժնով կիրառվող այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն բաժնով, կիրառվում են 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 24 հավելվածով (համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրության), ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ կամ մաքսային հարաբերություններ կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստներով. 3. Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված «լիազոր մարմին» հասկացությունը Օրենսգրքի սույն բաժնի կիրառության իմաստով ունի հետևյալ նշանակությունը. 1) ճանապարհային երթևեկության անվտանգության մարմին՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Կառավարության լիազոր պետական կառավարման մարմին. 2) պետական ճանապարհային մարմին՝ տրանսպորտի բնագավառում Կառավարության լիազոր պետական կառավարման մարմին: |