FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  21

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ և ԴՐԱՆՑ ԳՈՅԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ և ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ. Թափոնների օգտահանման և դրանց գոյացման ծավալների նվազեցման ապահովմանն ուղղված միջոցառումները նախատեսում են`
    ա) թափոնների գոյացման և տեղադրման ծավալների սահմանաքանակների սահմանում.
    բ) շրջակա միջավայրում թափոնների տեղադրման համար բնապահպանական վճարի սահմանում` տարբերակելով դրանց վճարման դրույքաչափերը` ելնելով թափոնների վտանգավորության աստիճանից և տեղադրման տարածքի տնտեսական` հողի կադաստրային արժեքից.
    գ) թափոնների գոյացման ծավալները նվազեցնող և արտադրության մեջ սակավաթափոն տեխնոլոգիաներ ներդնող, ինչպես նաև երկրորդային հումք համարվող թափոնների հավաքման, պահեստավորման և հանձնման գործառույթներով զբաղվող ընկերություններին և կազմակերպություններին օրենքով սահմանված դեպքում և կարգով արտոնությունների տրամադրում.
    դ) ռեսուրսային արժեք ներկայացնող թափոնների ցանկի ստեղծում, որոնց համար սահմանվում է հատուկ ռեժիմ` դրանց հավաքումը, պահեստավորումը և օգտագործումը խթանելու նպատակով.
    ե) թափոնների օգտահանման և դրանց գոյացման նվազեցմանը նպատակաուղղված գիտահետազոտական աշխատանքների` օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային ֆինանսավորում.
    զ) շրջակա միջավայրում թափոնների տեղադրման համար օրենսդրությամբ սահմանված բնապահպանական վճարներից ստացված միջոցների նպատակային օգտագործում` թափոնների օգտահանմանն ու դրանց ծավալների նվազեցմանը նպատակաուղղված միջոցառումների ֆինանսավորման համար.
    է) թափոնների օգտահանման միջոցառումների համար ֆինանսավորման հիմնադրամների ստեղծում` թափոններ առաջացնողների, դրանց սեփականատերերի, հայրենական և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց կամավոր մուծումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին: