FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  449

Անցումային դրույթներ՝ մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ.
1. Մինչև Միության շրջանակներում միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը, որով թույլատրվում է ապրանքների հայտարարագիրը ներկայացնել Մաքսային միության մաքսային տարածքում ցանկացած մաքսային մարմին, ապրանքների հայտարարագիրը ներկայացվում է՝
    1) այն անդամ պետության մաքսային մարմին, որի օրենսդրությանը համապատասխան ստեղծվել է, գրանցված է, կամ որի տարածքում մշտապես բնակվում է ապրանքների հայտարարատու հանդիսացող անձը, եթե որպես ապրանքների հայտարարատու հանդես է գալիս անդամ պետության՝ սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձը, ինչպես նաև սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությունում նշված օտարերկրյա անձը.
    2) այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում գտնվում են հայտարարագրվող ապրանքները, եթե որպես ապրանքների հայտարարատու հանդես է գալիս սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի երրորդ կամ չորրորդ պարբերությունում կամ սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված օտարերկրյա անձը.
    3) այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում գտնվում են հայտարարագրվող ապրանքները և սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված անձը, եթե որպես ապրանքների հայտարարատու հանդես է գալիս այդ անձը.
2. Սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ժամանակավոր պահպանման մեջ գտնվող ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետը հաշվարկվում է սույն Օրենսգրքի 101-րդ հոդվածին համապատասխան.
3. Այն ապրանքները, որոնց մասին մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվել է մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը, ենթակա են հայտագրված մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ Մաքսային միության օրենսդրությանը և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով և պայմաններով՝ մաքսային մարմնի կողմից այդ մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ.
4. Անկախ սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներից՝ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մաքսային հայտարարագրումը կիրականացվի գրավոր կամ էլեկտրոնային ձևով՝ հայտարարատուի ընտրությամբ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  449

5. Մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Մաքսային միության մաքսային Օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան բաց թողնված ապրանքների մաքսային հայտարարագրումն ու հայտարարատուի՝ այդ բացթողման հետ կապված մյուս պարտավորություններն իրականացվում և ենթակա են կատարման՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ այդ ապրանքների բացթողման օրվա դրությամբ նախատեսված ժամկետում, կարգով ու պայմաններով.
6. Այն ապրանքների դեպքում, որոնց մաքսային հայտարարագրումը մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն իրականացվում էր Մաքսային միության մաքսային օրենսգրքի 194-րդ հոդվածին համապատասխան, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ, դրանց բացթողման, մաքսային ընթացակարգերով ձևակերպման և (կամ) մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացումը սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո իրականացվում է Մաքսային Միության մաքսային օրենսդրությամբ և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով: