Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 259 Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու հիմքերը և կարգը. 1. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե` 1) հաստատվում է մաքսային ձևակերպումների մասնագետի` կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով որակավորման վկայական ստացած լինելու փաստը. 2) օրինական ուժի մեջ է մտնում մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը. 3) խախտվել են սույն օրենքի 263-րդ հոդվածով սահմանված պահանջները. 4) վկայականը ստացած անձը կորցրել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը՝ սույն օրենքի 258-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան. 5) մաքսային ձևակերպումների մասնագետը դատապարտվել է մաքսանենգության, խարդախության կամ զեղծարարության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ. 2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը։ Նշված որոշման պատճենը թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է այն անձին, որի առնչությամբ ընդունվել է այդ որոշումը, այն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում. 3. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողության դադարեցման որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատարան. 4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցված լինելու դեպքում անձը մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին Կոմիտեի սահմանած կարգով կարող է մասնակցել վեց ամսից ոչ շուտ՝ որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու մասին որոշման կայացման օրվանից: |