Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 16 Ընդերքօգտագործման իրավունքի իրականացման համար անհրաժեշտ հողային հարաբերությունները. 1. Ընդերքօգտագործողների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված հատուկ նշանակության սահմանային հողերում օգտակար հանածոյի արդյունահանման համար հողամասի նպատակային նշանակության փոփոխություն չի պահանջվում: Սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործում կարող է իրականացվել միայն նշված տարածքներում ընդերքօգտագործում իրականացնելու վերաբերյալ ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում տրված համաձայնությունների առկայության դեպքում։ Տրված համաձայնությունները կարող են ներկայացվել լիազոր մարմին համապատասխան բնագավառի լիազորված մարմնի համաձայնության տրամադրման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում։ |