FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  393

Վճռաբեկ բողոքի ձևը և բովանդակությունը.
1. Վճռաբեկ բողոքը կազմվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վճռաբեկ բողոքը պետք է լինի ընթեռնելի.
2. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`
    1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը,
    2) բողոք բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) ու հասցեները,
    3) այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման ամսաթիվը,
    4) վճռաբեկ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք ազդել են կամ կարող էին ազդել գործի ելքի վրա,
    5) վճռաբեկ բողոքի հիմնավորումները՝ վճռաբեկ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները,
    6) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը,
    7) բողոք բերող անձի պահանջը,
    8) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը.
3. Վճռաբեկ բողոքն ստորագրում է այն ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը.
4. Վճռաբեկ բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները, բացառությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու դեպքերի, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  393

5. Վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վճռաբեկ բողոքում: Վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո դրա հիմքերը և հիմնավորումները չեն կարող լրացվել կամ փոփոխվել, բացառությամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելուց հետո կրկին ներկայացնելու դեպքերի: