Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 ՏՈՊՈԼՈԳԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Տոպոլոգիայի նկատմամբ իրավունքը պաշտպանվում է պետության կողմից: Տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը գործում է տասը տարի, որի սկիզբը որոշվում է հետևյալ արձանագրված թվականներից ավելի վաղով` տոպոլոգիայի առաջին օգտագործման թվականով, այսինքն` տվյալ տոպոլոգիան կամ այդ տոպոլոգիայով ԻՄՍ-ն աշխարհում որևէ տեղ տնտեսական շրջանառության մեջ դնելու` փաստաթղթով ամրագրված ամենավաղ թվականը. տոպոլոգիայի գրանցման հարցերով մտավոր սեփականության բնագավառի՝ օրենքով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին, որի՝ մտավոր սեփականության պահպանության հետ կապված, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները սույն օրենքով նախատեսված կարգով իրականացվում են այդ մարմնի մտավոր սեփականության գրասենյակի կողմից (այսուհետ՝ պետական լիազորված մարմին) տոպոլոգիայի գրանցման թվականով: Այլ հեղինակի կողմից անկախ ստեղծված նույնական ինքնօրինակ տոպոլոգիա երևան գալու դեպքում տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի գործողության ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել տասը տարին: |