Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 Պետական գրանցման և պետական հաշվառման համար դիմող անձանց օգնություն ցուցաբերելը. 1. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա գործակալությունը դիմողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում առաջարկում է համալրել այդ ցանկը. 2. Գործակալությունը պարտավոր է ֆիզիկական անձանց պարզաբանումներ տալ դիմումով առաջադրվող հարցի կապակցությամբ պետական գրանցման և պետական հաշվառման հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ, օժանդակել դիմումի ձևակերպմանը. 3. Եթե դիմողն ընտրում է օգտվել սույն օրենքի հիման վրա սահմանված նմուշային տեքստերից, տիպային ձևերից, սահմանված նմուշներից, ապա գործակալության աշխատակիցները պարտավոր են աջակցել քաղաքացուն լրացնել ձևաթղթերը, իսկ դրանց տեղեկատվական համակարգի միջոցով լրացվելու դեպքում նաև կազմել դրանք` հիմք ընդունելով դիմողի տրամադրած տեղեկատվությունը և փաստաթղթերը: |