FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  381

Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանները.
1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե գալիս է հետևության, որ՝
    1) վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, կամ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որևէ փաստական կամ իրավական հանգամանք, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, կամ 2) առերևույթ լուրջ դատական սխալ թույլ տալու հետևանքով կամ առերևույթ որևէ լուրջ փաստական կամ իրավական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը.
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, եթե`
    1) ստորադաս դատարանների` տարբեր վարույթներով առնվազն երկու դատական ակտերում նույն նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով.
    2) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին).
    3) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.
    4) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է մեկ այլ վարույթով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին).
    5) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր.
3. Սույն հոդվածի իմաստով՝ լուրջ են համարվում հետևյալ դատական սխալները․ 1) քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության պայմաններում քրեական հետապնդումը չի դադարեցվել, կամ արդարացման դատավճիռ չի կայացվել.
    2) մեղադրյալի արարքին տրվել է սխալ իրավական գնահատական.
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  381

3) մեղադրյալի նկատմամբ նշանակվել է նրան վերագրվող հանցագործության համար օրենքով չնախատեսված պատժատեսակ, պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել.
    4) թույլ է տրվել սույն օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` քրեադատավարական օրենքի որևէ խախտում.
4. Սույն հոդվածի իմաստով՝ լուրջ են համարվում հետևյալ փաստական կամ իրավական հանգամանքները․ 1) ուժի մեջ մտած համաներման ակտը կիրառելի է մեղադրյալի նկատմամբ.
    2) լրացել է մեղադրյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը.
    3) մեղադրյալը մահացել է.
    4) սույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված պայմանի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կայացրել է նոր դատական ակտ.
    5) որևէ այլ փաստական հանգամանք, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է դատական ակտի վերանայում իրականացնելու անհրաժեշտություն: