Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 58 Հիմնական տնտեսական նորմատիվները. 1. Կենտրոնական բանկը կարող է սահմանել Ընկերության գործունեության հետևյալ տնտեսական նորմատիվները՝ 1) Ընկերության կանոնադրական և ընդհանուր կապիտալների նվազագույն չափերի նորմատիվները. 2) Ընկերության վճարունակության նորմատիվները. 3) Ընկերության կապիտալի համարժեքության նորմատիվները. 4) Ընկերության իրացվելիության նորմատիվները. 5) Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք բոլոր և առանձին վերցված ակտիվների նորմատիվները. 6) ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվը. 7) ստանձնած ապահովագրական խոշոր ռիսկերի առավելագույն չափի նորմատիվը. 8) մեկ փոխառուի, խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը). 9) Ընկերության հետ փոխկապակցված անձանց, անձի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը). 10) արտարժույթի տնօրինման նորմատիվը. 2. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող և հաշվարկից նվազեցվող տարրերի կազմն ու սահմանաչափերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Ընդ որում, դրանք կարող են սահմանվել ըստ ապահովագրության ձևերի, տեսակների, դասերի ու ենթադասերի. 3. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միևնույն տեսակի, դասի կամ ենթադասի ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող բոլոր Ընկերությունների համար, բացառությամբ նոր ստեղծվող Ընկերությունների համար սահմանվող՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կանոնադրական և ընդհանուր կապիտալների նվազագույն չափերի հիմնական տնտեսական նորմատիվների, ինչպես նաև սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դեպքերի: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 58 4. Կենտրոնական բանկը կարող է առանձին Ընկերության համար սահմանել ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվներ, եթե տվյալ Ընկերության գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշների ամփոփ գնահատականի նվազագույն չափից, տվյալ Ընկերության ֆինանսական ցուցանիշներն էականորեն վատթարացել են, կամ տվյալ Ընկերությունը գործունեություն է ծավալում բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներում, կամ եթե Ընկերությունը համարվում է համակարգային նշանակություն ունեցող Ընկերություն: Այդ դեպքում խստացնող նորմն ուժի մեջ է մտնում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված ողջամիտ ժամկետում. 5. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը խստացնելու դեպքում հիմնական տնտեսական նորմատիվներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո, եթե օրենքն այլ բան չի սահմանում: |