FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  28

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից.
2. Սույն օրենքի ուժով ազգային ֆիլմեր են համարվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված և սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պայմանները բավարարող ֆիլմերը.
3. Սույն օրենքի 10-23-րդ հոդվածների դրույթները գործելու են դրանք կանոնակարգող Կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից.
4. Մինչև սույն օրենքով սահմանված դրույթները կանոնակարգող Կառավարության որոշումների ու այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունումը կինեմատոգրաֆիական գործունեության իրավական, կազմակերպական և ֆինանսական հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով.
4.1. Մինչև սույն օրենքով սահմանված ազգային մարմնի կազմավորումը ներդրումների մասնակի վերադարձի տրամադրման, մերժման և այդ գործընթացի դադարեցման հետ կապված գործառույթներն իրականացնում է լիազորված պետական մարմինը.
5. Սույն օրենքով նախատեսված Կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. հուլիսի 15 Երևան ՀՕ-302-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2021 թվական: