FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  32

Վկայականների գործողության կասեցումը կամ դադարեցումը.
1. Կոմիտեն կարող է կասեցնել վկայականի գործողությունը, եթե վկայական կրողը ոչ խելամիտ կամ անփույթ վերաբերմունք է դրսևորել թռիչքային և (կամ) ավիացիոն անվտանգության հարցերում կամ վկայականով նախատեսված մասնագիտական գործունեությունն իրականացրել է սույն օրենքի 39-րդ հոդվածի պահանջների խախտումով: Կոմիտեն կարող է կասեցնել վկայականի գործողությունը մինչև մասնագիտական քննության ավարտը և վերջնական որոշման ընդունումը.
2. Կոմիտեն կարող է դադարեցնել վկայականի գործողությունը, եթե վկայական կրողը.
    1) բժշկական կամ հոգեբանական քննության հիման վրա ճանաչվել է վկայականով նախատեսված գործունեության համար ոչ պիտանի.
    2) ցուցաբերել է վկայականով նախատեսված մասնագիտական ոչ բավարար գիտելիքներ կամ ունակություն.
    3) սույն հոդվածի առաջին մասում նշված մասնագիտական քննության արդյունքում կայացվել է վկայականի գործունեությունը դադարեցնելու մասին վերջնական որոշում.
3. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև օտարերկրյա պետությունների կողմից տրված և Հայաստանի Հանրապետությունում ուժ ստացած վկայականների վավերագրերի վրա: