Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27.1 Աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց տրվող վարձատրության վերլուծությունը. 1. Պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը պետական մարմիններից պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վճարված վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը ստանում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարձատրությունը ներառում է աշխատավարձը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձի ֆոնդից տրվող բոլոր վճարները: |