FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  17

Հանցագործության մասին հայտնելու պարտականությունը.
1. Բանկերի ղեկավարները պարտավոր են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին, ինչպես նաև քրեական վարույթի հանրային մասնակիցներին հայտնել իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության մասին, ընդ որում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները և փաստաթղթերը քրեական հետապնդում իրականացնող մարմնին տրամադրվում են սույն օրենքի 10 և 11 հոդվածներին համապատասխան: Բանկերի ծառայողները պարտավոր են իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության վերաբերյալ նման տեղեկությունների մասին գրավոր ձևով հայտնել բանկի ղեկավարներին, կամ նրանցից թեկուզ մեկին.
2. Սույն օրենքի որևէ հոդված չի կարող մեկնաբանվել որպես հանցագործության հետքերը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները պարտակելու կամ հանցագործության մասին չհայտնելու մեջ մեղավոր անձանց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունից ազատող: