FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը.
1. Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում կարող է նշանակվել ընտրական իրավունք ունեցող այն անձը, որը՝
    1) ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
    2) Հայաստանի Հանրապետությունում ստացել է իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
    3) ունի անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկի` ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների` դատավորի համար սահմանված համապատասխան մակարդակի իմացություն.
    4) ունի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն.
2. Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավար չի կարող նշանակվել այն անձը՝
    1) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
    2) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն կամ օրենքով նախատեսված կարգով չի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից (եթե անձն արական սեռի է).
    3) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
    4) որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել.
3. Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը նշանակում և ազատում է առանձնացված ստորաբաժանման տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներին, օրենքով և Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացման շրջանակում ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը.
4. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները չեն տարածվում դատական կարգադրիչների ծառայության պետի վրա: