FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  255

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությունը. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ: Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք: Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, իսկ 40.1-ին, 40.2-րդ, 40.4-րդ, 40.6-40.9-րդ, 40.11-րդ, 40.13-40.19-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով նաև, եթե անձը, ծանուցված լինելով նիստի մասին, ներկա չի գտնվել նիստին կամ չի մասնակցել արձանագրության կազմմանը, ապա դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները: Արձանագրություն կազմելիս, իսկ 40.1-ին, 40.2-րդ, 40.4-րդ, 40.6-40.9-րդ, 40.11-րդ, 40.13-40.19-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով նաև ծանուցման մեջ խախտողին բացատրվում է սույն օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում: Արձանագրությունը թվային եղանակով կազմելու դեպքում իրավախախտում կատարած անձի ստորագրությունն ստացվում է թվային եղանակով, իսկ նրա` բացատրություն տալու և դիտողություններ անելու իրավունքի իրացման փաստը և բովանդակությունն ամրագրվում են տեսաձայնագրման միջոցով:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  255

Եթե սույն օրենսգրքի 124․6-րդ և 126-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումներն ի հայտ են գալիս փորձաքննության արդյունքում, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չէ: Այդ դեպքում արձանագրությունն ստորագրում է միայն այն կազմող անձը և արձանագրության պատճենը, ինչպես նաև սույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ վարչական իրավախախտում կատարած անձի իրավունքների ու պարտականությունների մասին ծանուցումը գործի քննության ժամանակի և տեղի մասին ծանուցման հետ ուղարկում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձին: