FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  6

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ.
1. Միջուկային տեղակայանքները և միջուկային նյութերը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միջուկային նյութերը և նոր կառուցվելիք միջուկային տեղակայանքները կարող են գտնվել իրավաբանական անձանց սեփականության ներքո: Ատոմային էլեկտրակայանները և ատոմային էներգիայի օգտագործման անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները կառուցվում և շահագործումից հանվում են օրենքով` կառավարության ներկայացմամբ: Մեծամորի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը և մասնավորեցման ենթակա չեն.
2. Միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովման կազմակերպական, իրավական և տեխնիկական համակարգերի ձևավորումն ու դրանց գործունեության վերահսկումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինները: Միջուկային էներգետիկայի, շրջակա միջավայրի վրա նրա ազդեցության և անվտանգության հարցերը կարգավորվում են միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Միջուկային էլեկտրակայանների կողմից իրականացվող էլեկտրաէներգիայի արտադրության գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով: