FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

Տարածական տվյալների ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի իրավասությունները.
1. Տարածական տվյալների ոլորտում լիազոր պետական կառավարման մարմինը Կադաստրի կոմիտեն է (այսուհետ՝ լիազոր մարմին).
2. Լիազոր մարմինը՝
    1) մասնակցում է տարածական տվյալների ոլորտում միասնական պետական քաղաքականության ձևավորմանը և իրականացմանը.
    2) լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով մշտադիտարկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, այլ կազմակերպությունների կողմից տարածական տվյալների ստեղծումը, մշակումը, օգտագործումը կամ տարածումը.
    3) ստուգում է ազգային գեոպորտալ մուտքագրվող թեմատիկ և բազային տարածական տվյալների՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխանությունը մուտքագրման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Անհամապատասխանության դեպքում մերժում է թեմատիկ և բազային տարածական տվյալների մուտքագրումը: 5 աշխատանքային օրվա ընթացքում թեմատիկ և բազային տարածական տվյալների մուտքագրումը չմերժվելու դեպքում տվյալները համարվում են մուտքագրված ազգային գեոպորտալ.
    4) ստեղծում և մշակում է բազային տարածական տվյալները, մետատվյալները և դրանց առցանց ծառայությունները.
    5) պատվիրում է տարածական տվյալների ոլորտում գիտահետազոտական, փորձարարական աշխատանքներ, իրականացնում կամ պատվիրում է տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցների մշակումը և ներդրումը.
    6) տարածական տվյալների ոլորտում իրականացնում է միջազգային համագործակցություն.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ լիազոր մարմնի իրավասությունները սպառիչ չեն, և սույն օրենքով կարող են սահմանվել այլ լիազորություններ: