FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  31

Միությունից անդամների դուրս գալը և անդամներին հեռացնելու հիմքերը. Միության անդամներն իրավունք ունեն դուրս գալ Միությունից: Կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ Միությունից դուրս գալ ցանկացող անդամներն այդ իրավունքից կարող են օգտվել միայն ոռոգման շրջանի վերջում: Եթե Միությունն այդ անդամի համար կատարել է ծախսեր ոռոգման համակարգի նախագծման, շինարարության կամ շահագործման նպատակով, ապա այդ անդամը կարող է Միությունից դուրս գալ միայն այդ ծախսերի` իր մասի համարժեք գումարը հատուցելուց հետո: Միության անդամ Ընկերությունը կարող է վարչական խորհրդի որոշմամբ հեռացվել Միությունից, եթե մեկ տարվա մեջ երկու և ավելի անգամ`
    ա) խախտել է Միության կանոնադրության, ներքին կանոնների կամ ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի պահանջները.
    բ) չի կատարել մատակարարված ոռոգման ջրի վճարը պատշաճ ձևով կամ ջրի մատակարարման պայմանագրով սահմանված ժամկետում.
    գ) Միության կողմից գանձվող այլ վճարները կատարելուց հրաժարվել է կամ ուշացրել է դրանց կատարումը.
    դ) հրաժարվել է վերականգնել Միությանն իր մեղքով հասցված վնասները: Միությունից հեռացվող Ընկերությունը պարտավոր է վճարել Միությանն ունեցած իր պարտքերը: Այդպիսի Ընկերությանը ջրի մատակարարումը կարող է մերժվել մինչև բոլոր վարձերի վճարումը: Միությունում անդամությունը դադարում է, եթե Միության անդամ Ընկերությունը կորցրել է Միության անդամ լինելու համար օրենքով նախատեսված իրավական հիմքերը: Միության կանոնադրությամբ կարող են նախատեսվել անդամությունից հեռացման այլ հիմքեր: