FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  236

Ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները.
1. Ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝
    1) արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.
    2) Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման հանգամանքների, վերանորոգման գործողությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելը մաքսային մարմին, եթե այդպիսի գործողություններն ապրանքների հետ իրականացվել են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս և հաստատվում են մաքսային և (կամ) այլ փաստաթղթերի կամ այդպիսի փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելով.
    3) ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ սույն հոդվածի 2, 4-6-րդ կետերով սահմանված այլ պայմաններ.
2. Միության մաքսային տարածքից ավելի վաղ արտահանված ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվել է «արտահանում» մաքսային ընթացակարգը, «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝
    1) ապրանքների ձևակերպումը «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով՝ մինչև Միության մաքսային տարածքից դրանց փաստացի արտահանման օրվան հաջորդող 3 տարին լրանալը կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ ժամկետի լրանալը՝ սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան.
    2) ապրանքների այն վիճակի անփոփոխ պահպանումը, որում դրանք արտահանվել են Միության մաքսային տարածքից՝ բացառությամբ բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխությունների, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման կանոնավոր պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխությունների.
    3) հարկերի և (կամ) դրանցից տոկոսների փոխհատուցումը, երբ այդպիսի հարկերի գումարները և (կամ) տոկոսները, կապված Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման հետ, չեն վճարվել կամ վերադարձվել են, ինչպես նաև Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման հետ կապված՝ չվճարված կամ որպես վճարումներ, արտոնություններ կամ փոխհատուցումներ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացված այլ հարկերի գումարների, լրավճարների և այլ գումարների փոխհատուցումը, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, այն կարգով և պայմաններով, որոնք սահմանված են այդպիսի օրենսդրությամբ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  236

3. Ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը գերազանցող ժամկետ.
4. Միության մաքսային տարածքից ավելի վաղ արտահանված ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվել է «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգը, «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝
    1) ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի ընթացքում.
    2) ապրանքների այն վիճակի անփոփոխ պահպանումը, որում դրանք արտահանվել են Միության մաքսային տարածքից՝ բացառությամբ բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխությունների, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման կանոնավոր պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխությունների, ինչպես նաև այն փոփոխությունների, որոնք թույլատրվում են այդպիսի ապրանքների նկատմամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան դրանք օգտագործելիս.
5. Միության մաքսային տարածքից ավելի վաղ արտահանված ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվել է «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը, «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝
    1) ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության՝ մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետի ընթացքում.
    2) ապրանքների այն վիճակի անփոփոխ պահպանումը, որում դրանք արտահանվել են Միության մաքսային տարածքից՝ բացառությամբ բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխությունների, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման կանոնավոր պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխությունների.
6. Ապրանքների վերամշակման արդյունքները, որոնց նկատմամբ կիրառվել է «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը, «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  236

1) «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների արտահանումը Միության մաքսային տարածքից՝ դրանց անհատույց (երաշխիքային) վերանորոգման նպատակով.
    2) վերամշակման արդյունքների ձևակերպումը «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության՝ մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետի ընթացքում.
7. «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ սույն հոդվածի 2,4-6-րդ կետերում նշված այն մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդիսացած անձը, որին համապատասխան ապրանքներն արտահանվել են Միության մաքսային տարածքից: