FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  48

Գծերի վարձակալության ծառայությունները.
1. Բոլոր գերիշխող օպերատորները, բացառությամբ շարժական կապի օպերատորների, պարտավոր են գծերի վարձակալության ծառայություններ մատուցել սույն օրենքով նախատեսված կարգին և պայմաններին համապատասխան.
2. Կարգավորողը պարտավոր է կանոնակարգել և սահմանել սույն հոդվածի չորրորդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերում նախատեսված պայմանները գերիշխող օպերատորների համար.
3. Որպեսզի Կարգավորողը կարողանա վերահսկել գծերի վարձակալության ծառայությունների մատուցումը, յուրաքանչյուր գերիշխող օպերատոր պարտավոր է մարտի 1-ի դրությամբ տարեկան հաշվետվություն ներկայացնել նախորդ օրացուցային տարվա համար, որտեղ կներկայացվի չորրորդ մասի պահանջների կատարումը.
4. Բոլոր գերիշխող օպերատորները, ոչ գերիշխող օպերատորները և ծառայություններ մատուցողները, որոնք գծերի վարձակալության ծառայություններ են մատուցում, պարտավոր են իրենց համապատասխան սակագներում կամ պայմանագրերում նախատեսել պայմաններ, որոնք կկարգավորեն առնվազն հետևյալը`
    1) տեխնիկական ստանդարտները.
    2) գծերի վարձակալության ծառայության դիմում ստանալուց հետո այդ ծառայությունը մատուցելու վերջնաժամկետը.
    3) գծերի վարձակալության ավարտի հնարավոր աշխարհագրական տարածքները կամ կետերը և թողունակության տարբերակները.
    4) պահպանման աշխատանքի կարգը և պայմանները.
    5) անսարքությունների մասին ծանուցելու և դրանք վերացնելու կարգը և պայմանները.
    6) ծառայությունների դիմաց գանձվող վճարները.
    7) ծառայությունների դիմաց վճարելու կարգը.
5. Գծերի վարձակալության ծառայություն մատուցող օպերատորը կամ ծառայություններ մատուցողը չի կարող իր կողմից այդ ծառայության մատուցումը կապել վերջնական օգտագործողի կողմից պլանավորվող օգտագործման բնույթի, նպատակի կամ փոխկապակցման հետ կամ հարցումներ կատարել այդ մասին.
6. Օպերատորն իրավասու է սահմանափակել գծերի վարձակալության ծառայության մատուցումը, եթե՝
    1) վերջնական օգտագործողը ժամանակին չի վճարել ծառայության դիմաց.
    2) դա անհրաժեշտ է օպերատորի ցանցի տեղադրման, վերանորոգման, փոխարինման կամ պահպանման համար.
    3) դա անհրաժեշտ է ռազմական դրության կամ մեկ այլ արտակարգ իրավիճակի պատճառով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  48

4) առկա է ծառայության հակաօրինական օգտագործման մասին Կարգավորողի եզրակացությունը: Սույն հոդվածի վեցերորդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հանգամանքներում օպերատորը կամ ծառայություններ մատուցողը պարտավոր է վերջնական օգտագործողին և Կարգավորողին գրավոր ծանուցել սահմանափակման մասին կասեցումից առնվազն 10 օր առաջ: Ծանուցման մեջ պետք է նշված լինեն սահմանափակման պատճառը, բնույթը, շրջանակները և տևողությունը.
7. Այն վերջնական օգտագործողը, որի գծերի վարձակալության ծառայությունը սահմանափակվում է սույն հոդվածի վեցերորդ մասի համաձայն, իրավասու է բողոքարկել այդ սահմանափակման դեմ Կարգավորողին` սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով.
8. Ստանալով բողոքը` Կարգավորողը պարտավոր է 10 օրվա ընթացքում այդ մասին ծանուցել օպերատորին կամ ծառայություններ մատուցողին և պահանջել, որպեսզի վերջինները բացատրեն և հիմնավորեն վիճահարույց սահմանափակումը.
9. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողը պարտավոր է սույն հոդվածի ութերորդ մասում նշված պահանջը Կարգավորողից ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, ներկայացնել գրավոր բացատրություն.
10. Կարգավորողը պարտավոր է բավարարել կամ մերժել բողոքն այն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, և ծանուցել բողոքողին և օպերատորին կամ ծառայություններ մատուցողին իր որոշման մասին: Կարգավորողը պարտավոր է արձակել իր որոշումն արտացոլող հրահանգ.
11. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է դադարեցնել գծերի վարձակալության ծառայության մատուցումը միակողմանիորեն, եթե ծառայության սահմանափակման հիմքերը շարունակվում են սահմանափակման կիրառումից հետո` 6 ամսվա ընթացքում.
12. Վերջնական օգտագործողն իրավասու է դադարեցնել գծերի վարձակալության ծառայությունը ցանկացած պահին` այդ մասին գրավոր ծանուցելով օպերատորին կամ ծառայություններ մատուցողին ոչ ուշ, քան ծառայության դադարեցման ցանկալի ամսաթվից 30 օր առաջ: Չնայած վերոնշյալին, կարող են կիրառվել սույն օրենքի 43-րդ հոդվածի վեցերորդ մասի 4-րդ կետով սահմանված տույժերը: