Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 27 Օպերատորի ընտրության ընթացակարգի ձևը և արդյունքների գնահատումը. 1․ Օպերատորի ընտրությունը կատարվում է բաց մրցույթով՝ որակավորման հարցման և առաջարկի հարցման փուլերով: 2․ Օպերատորի ընտրության ընթացակարգում հայտի գնահատման եղանակներն են` 1) որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն. 2) արժեքի վրա հիմնված ընտրություն կամ 3) առավելագույն` ֆիքսված արժեքի սահմաններում ոչ արժեքային պայմաններով առավել բարձր գնահատված առաջարկի ընտրություն: 3․ Օպերատոր ընտրվելու հայտը մերժվում է, եթե՝ 1) ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները չեն համապատասխանում սույն օրենքով նախատեսված՝ օպերատորին ներկայացվող հիմնական պահանջներին. 2) ներկայացվել են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ. 3) Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ, գործելով ծրագրին համապատասխան, հայտատուն չի կարող ապահովել շուկայի բնականոն գործունեությունը. 4) Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ հայտատուի հիմնադրի, բաժնետիրոջ, փայատիրոջ, մասնակցի, իրական շահառուի կամ նրանց հետ փոխկապակցված անձի գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կարող են վտանգել ոլորտի կարգավորումը կամ խոչընդոտել օպերատորի կողմից շուկայի բնականոն կազմակերպումը կամ Վերահսկող մարմնի կողմից պատշաճ վերահսկողության իրականացումը. 5) հայտատուի հիմնադիրը, բաժնետերը, մասնակիցը, փայատերը կամ իրական շահառուն կամ վերջիններիս հետ փոխկապակցված անձը հանդիսանում է խաղային գործունեության կազմակերպիչ կամ խաղային արտադրանքներ արտադրող: 4․ Օպերատորի ընտրության ընթացակարգի գնահատման եղանակը, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և առկայության դեպքում դրանց տրվող կշիռները սահմանվում են Ընթացակարգով: |