Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 73 Գնային չարաշահումները. 1. Սույն օրենքի իմաստով գնային չարաշահում է համարվում՝ 1) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել շուկայում կրիպտոակտիվի գնի կամ փոխանակման դրույքի, դրա նկատմամբ պահանջարկի կամ առաջարկի ծավալի վերաբերյալ սխալ կամ ապակողմնորոշիչ պատկերի ստեղծման կամ ազդակների հաղորդման, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարք կնքող կամ գործարքի կնքման պատվեր տված անձի գործողությունները չեն համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափանիշներին. 2) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որը հանգեցնում է կրիպտոակտիվի գնի կամ փոխանակման դրույքի ոչ օրինաչափ շեղումների կամ կրիպտոակտիվի գնի կամ փոխանակման դրույքի արհեստական մակարդակի սահմանմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարք կնքող կամ գործարքի կնքման պատվեր տված անձի գործողությունները չեն համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափանիշներին. 3) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որն իրականացվում է կեղծ, անբարեխիղճ կամ թյուրիմացություն առաջացնող կամ ապակողմնորոշիչ մեխանիզմների գործադրմամբ. 4) այնպիսի տեղեկությունների տարածումը, որոնք սխալ կամ ապակողմնորոշիչ ազդակներ են հաղորդում շուկայի մասնակիցներին կրիպտոակտիվների գների կամ փոխանակման դրույքների վերաբերյալ, այդ թվում՝ տվյալ կրիպտոակտիվի գնի կամ փոխանակման դրույքի մասին խեղաթյուրված տեղեկությունների տարածումը, եթե այդ տեղեկությունները տարածող անձը գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ դրանց՝ իրականությանը չհամապատասխանելու փաստի մասին. 2. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասում նշված գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշների մանրամասն նկարագրությունը։ |