Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 344 Կամերալ (ներքին) հարկային ուսումնասիրությունները. 1. Կամերալ (ներքին) ուսումնասիրության նպատակն է հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների և հարկային մարմին ներկայացված տեղեկությունների ուսումնասիրության և վերլուծության միջոցով պարզել՝ 1) հարկերի հաշվարկման ճշտությունը. 2) միևնույն հարկային հաշվարկում առկա համադրելի ցուցանիշների և տվյալների համապատասխանությունը. 3) նույն հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված՝ տարբեր հարկային հաշվարկների համադրելի ցուցանիշների ու տվյալների համապատասխանությունը. 4) հարկային հաշվարկներով և հարկային մարմին ներկայացված տեղեկությունների համեմատությամբ համադրելի ցուցանիշների ու տվյալների համապատասխանությունը. 5) հարկ վճարողի կողմից հարկման համակարգերի (այդ թվում՝ հատուկ) ընտրության համապատասխանությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին. 6) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումները. 2. Կամերալ (ներքին) ուսումնասիրություններն անցկացվում են բացառապես հարկային մարմնում՝ հարկային մարմնի սահմանած կարգով: Կամերալ (ներքին) ուսումնասիրություններն անցկացվում են առանց հարկ վճարողին և հարկ վճարողների այցելության ու լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի. 3. Կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքում անճշտություններ, անհամապատասխանություններ և (կամ) խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որտեղ նշվում են՝ 1) արձանագրության համարը, կազմելու ամիսը, ամսաթիվը, տարին. 2) ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը. 3) հարկ վճարողի լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն. 4) հարկերը և համապատասխան հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակաշրջանները), որի (որոնց) ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է անճշտություն, անհամապատասխանություն և (կամ) խախտում. 5) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումները (կամ հնարավոր խախտումները), դրանց նկարագիրը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 344 4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքների արձանագրությունը դրա կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին ներկայացվում է էլեկտրոնային ծանուցման եղանակով և հանձնված է համարվում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից. 5. Հարկ վճարողը ոչ ուշ, քան սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ արձանագրությունը հանձնված համարվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ 1) արձանագրված անճշտությունների, անհամապատասխանությունների և (կամ) խախտումների հետ համաձայնելու դեպքում սահմանված կարգով ներկայացնում է հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված). 2) արձանագրված անճշտությունների, անհամապատասխանությունների և (կամ) խախտումների հետ չհամաձայնելու դեպքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարկային մարմին է ներկայացնում իր առարկությունները, որոնք հարկային մարմինն օգտագործում է հարկային հսկողության ընթացքում: |